Իրավական13:20, 20 Սեպտեմբեր 2024
Իսրայելը պնդում է. «Նեթանյահուի սպանությունը ծրագրվել է Թուրքիայում»

Իսրայելի ներքին անվտանգության և հակահետախուզության «Շաբաք» գործակալության և ոստիկանության խոսնակի կողմից արված հայտարարության համաձայն՝ ձերբակալվել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի սպանությունը ծրագրած մի իսրայելցի։
Հայտարարության մեջ նշվել է, որ կասկածյալը երկար տարիներ որպես գործարար ապրել է Թուրքիայում, որտեղ էլ վերջինս կապեր է հաստատել Իրանի հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ:
Նշվում է նաև, որ կապեր հաստատելու համար միջնորդները եղել են թուրքեր: Իսրայելական կողմը հրապարակել է նրանց անունները. Անդրեյ Ֆարուք Ասլան և Ջունիադ Ասլան:
Տեղեկությունների համաձայն՝ սպանության փորձի մեջ մեղադրվող անձին առաջարկվել է Իսրայելում Իրանի անունից ահաբեկչական գործողություններ իրականացնել, որով նախատեսվել է նաև Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և «Շաբաքի» ղեկավար Ռոնան Բարի սպանությունը:
Ավելի ուշ իսրայելական «Times of İsrael» պարբերականը հայտնել է կասկածյալի անունը. Մոթի Մաման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |