Ռազմական11:42, 18 Սեպտեմբեր 2024
Թուրքիան գերիշխող դիրք ունի անօդաչու թռչող սարքերի համաշխարհային շուկայում

Թուրքիան առաջ է անցել Չինաստանից՝ դառնալով անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համաշխարհային շուկայում ամենամեծ մատակարարը։ Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի (CNAS) զեկույցի համաձայն՝ աշխարհում ռազմական անօդաչու թռչող սարքերի վաճառքի 65%-ն այժմ իրականացվում է Թուրքիայի կողմից։ Սա զգալի տեղաշարժ է 2014 թվականի համեմատ, երբ Չինաստանը զբաղեցնում էր առաջատար դիրքը:
Ըստ թուրքական մամուլում տեղ գտած պնդումների՝ շուկայում Թուրքիայի հաջողությունը պայմանավորված է նրա զինված անօդաչու թռչող սարքերի արդյունավետությամբ, ինչպիսին է Bayraktar TB2-ը, որոնք լայնորեն օգտագործվել և օգտագործվում են այնպիսի հակամարտությունների գոտիներում, ինչպիսիք են Լիբիան, Լեռնային Ղարաբաղը և Ուկրաինան:
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերն արագ առաքելու կարողությունը և մարտադաշտում ունեցած հաջողություններից նրա դրական համբավը օգնել են Թուրքիային այս ոլորտում համաշխարհային առաջատար դառնալ:
Ըստ աղբյուրի, 2018 թվականից ի վեր Թուրքիան, Չինաստանը և ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ անօդաչու թռչող սարքերի վաճառքի 69 գործարք են իրականացրել 40 տարբեր երկրների հետ, և առաջատարը Թուրքիան է: Զինված անօդաչու թռչող սարքերի պահանջարկը կտրուկ աճ է գրանցել, և այս աճող շուկայում Թուրքիայի գերակայությունը դանդաղելու նշաններ ցույց չի տալիս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |