Իրավական11:51, 16 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է իշխանություններից դժգոհող հանքագործներին

Թուրիայի Սոմա քաղաքում գործող «Fernas հանքագործություն» ընկերության նախկին աշխատակիցներն ակցիա են կազմակերպել Թուրքիայի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Բոդրում նահանգում:
Մասնավորապես նշվում է, որ արհմիության անդամ լինելու համար աշխատանքից ազատված հնաքագործներն իրենց բողոքն արտահայտել են այդ ժամանակահատվածում իրենց ղեկավար, «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ֆերհաթ Նասըլօղլուի հանգրվանած հյուրանոցի դիմաց:
«Cape Bodrum Luxury» հյուրանոցի առաջ բողոքի ակցիայի 2-րդ օրը մասնակիցները հանդիպել են ժանդարմերիայի կողմից սահմանափակող գործողությունների:
«Հանքի անկախ աշխատակիցների Սոմայի արհմիության» սոցցանցում տարածած հայտարարության համաձայն՝ ձերբակալվել են աշխատակիցներ, կազմակերպչական հարցերով մասնագետներ և արհմիության փաստաբաններ:
«Մենք ձերբակալվում ենք: Երբ մենք ասում ենք արդարություն հանքագործներին՝ նշանակում է այն, ինչին արժանի է հանքագործը»,-նշվել է հայտարարության շարունակությունում:
Դեպքից հետո կոչով է հանդես եկել «Հանքի անկախ աշխատակիցների Բոդրումի և Միլասի արհմիությունը».
«Հանդպենք Cape Bodrum Luxury հյուրանողի առաջ՝ տեր կանգնելու Ֆերհաթ Նասըրօղլուի «հյուրանոցում՝ շքեղություն, թշվառություն՝ հանքում» կարգախոսն ի դերև հանելու համար ձերբակալված հանքագործներին և մեր դիմադրության հարթակին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |