Ռազմական17:00, 11 Սեպտեմբեր 2024
Նորվեգիան հանել է Թուրքիայի դեմ սահմանած պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները

Թուրքիայի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Օնջու Քեչելին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտի հետ։
Նորվեգիայի արտգործնախարարը հայտնել է, որ որոշում է կայացվել վերացնել Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները, որոնք Նորվեգիան 2019-ին կիրառել էր Թուրքիայի դեմ։ Դրան ի պատասխան՝ Հաքան Ֆիդանը ողջունել է նորվեգական կառավարության որոշումը և նշել, որ նման սահմանափակումները չէին համապատասխանում ՆԱՏՕ-ի դաշինքի ոգուն։
Նշենք, որ Նորվեգիա ու Թուրքիան ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքի անդամներ են։ Առաջինն անդամակցել է 1949 թվականին, երկրորդը՝ 1952 թվականին։
Հիշեցնենք, որ Նորվեգիան վերոհիշյալ սահմանափակման որոշում կայացրել էր այն բանից հետո, երբ Թուրքիան 2019-ին Սիրիայում սկսկել էր «Խաղաղության ակունք» օպերացիան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |