Միջազգային15:55, 11 Սեպտեմբեր 2024
Էրդողան. «Ղրիմի վերադարձն Ուկրաինային անհրաժեշտություն է՝ ըստ միջազգային իրավունքի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել Ղրիմի հարթակի անդամ երկրների առաջնորդների 4-րդ առցանց գագաթնաժողովի բացման արարողությանը։
«Ղրիմի անեքսիան, որը Թուրքիան չճանաչեց առաջին իսկ օրվանից, ավելի է խորացրել տառապանքը՝ կապված Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման հետ։ Անկարայի աջակցությունը մնում է անփոփոխ, իսկ Ղրիմի վերադարձն Ուկրաինային անհրաժեշտություն է՝ ըստ միջազգային իրավունքի»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Ղրիմի բնիկ ժողովուրդներից մեկի՝ Ղրիմի թաթարների «իրավունքների և բարեկեցության պաշտպանությունը» Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմն կավարտվի «արդար և կայուն խաղաղությամբ»՝ հիմնված Ուկրաինայի տարածքային ամբողջականության վրա։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայի նախագահն այս հարթակում հանդես է գալիս նմանատիպ բովանդակությամբ ուղերձով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 19-ին Թուրքիայից, Սիրիայից և Հորդանանից բաղկացած համակարգող ստորաբաժանումները սկսել են իրենց ծառայությունը Սիրիայում։

Այս շաբաթ Աթենք մեկնող Հնդկաստանի պատվիրակությունը ևս մեկ անգամ կվկայի երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը շնորհավորել է Աֆրիկյան Միության (ԱՄ) հիմնադրման 62-րդ ամյակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |