Իրավական11:37, 04 Սեպտեմբեր 2024
Թուրքիայում «հիմար» բառի համար կինը դատապարվել է ավելի քան 7 ամիս ազատազրկման

Թուրքիայում ավելի վաղ ձերբակալված, ապա 1 շաբաթ առաջ ազատ արձակված կնոջ նկատմամբ 7 ամիս 15 օր ազատազրկման որոշում է կայացվել, սակայն դատավճռի հրապարակումը հետաձգվել է:
Դիլրուբա Քայսերիօղլու անունով անձը ձերբակալվել էր Թուրքիայում «Instagram» սոցցանցի մուտքի արգելափակման վերաբերյալ պատրաստված ռեպորտաժի ընթացքում արված արտահայտությունների համար:
Նա մեղադրվել է ժողովրդին թշնամության և ատելության դրդելու և նրանց նվաստացնելու, ինչպես նաև նախագահին վիրավորելու մեջ:
Դեպքից հետո աղջկա մայրը հայտարարել է, որ իր աղջիկը «հիմար» բառով չի թիրախավորել որևէ խմբի և այդ խոսքերն ասվել են խոսքի ազատության շրջանակներում:
Նա նաև թուրքական «ANKA» լրատվական գործակալությանը պատմել է, որ Դիլրուբա Քայսերիօղլուին իր փաստաբանի ներկայացրած բողոքից հետո ոստիկանության բաժանմունքից ազատ են արձակել, սակայն ընթացակարգը հարիր չի եղել. նրան ազատել են առանց իր հարազատներին նախապես զգուշացնելու, ինչի արդյունքում աղջիկն առանց որևէ իրի և նույնիսկ առանց հեռախոսի հայտնվել է փողոցում:
«Աղջկաս ձեռքին ոչինչ չկար: Նա մի հեռախոս է գտել և այդպես զանգել ինձ ու տեղեկացրել: Նա ընկերներ ուներ, զանգեցի նրանց: Իրենք գնացին ու վերցրին աղջկաս: Մի երտասարդ աղջիկ... իսկ եթե՞ նրա գլխին մի փորձանք գար այնտեղ՝ այդ ամայի տեղում: Դա հանցագործ վայր է»,-ասել է կինը՝ հավելելով, որ տեղի ունեցածի մասով բողոք են ներկայացնելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |