Տարածաշրջան17:02, 03 Սեպտեմբեր 2024
Թուրք վերլուծաբանը հավանական է համարում Թուրքիա-Սիրիա կարգավորումը

Թուրքական իշխանամետ «Hürriyet»-ի վերլուծաբան Ֆաթիհ Չեքիրգեն անդրադարձել թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը միտված նոր գործընթացին, որը տեղի է ունենում Իրանի և Ռուսաստանի միջնորդությամբ։
Նա, կարևորելով Թուրքիայի՝ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կատարած կարևոր քայլերը, նշում է, որ այս համատեքստում շատ կարևոր է թուրք և ռուս զինվորների համատեղ պարեկային ծառայության վերսկսման փաստը։
Պնդելով, որ Սիրիայի նախագահ Ասադը Էրդողանի հետ հանդիպման համար ոչ մի նախապայման չի դրել՝ հեղինակը կարծում է, որ հարաբերությունների կարգավորումը միանգամայն իրագործելի է։
«Շատ կարևոր քայլ է արվում Իրաքից հետո Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության առումով։ Միասնական ցամաքային պարեկությունը (BKD), որը դադարեցվել էր 2023 թվականի հոկտեմբերի 5-ին, վերսկսվում է։
Թուրք և ռուս զինվորներից բաղկացած ստորաբաժանումը կրկին պարեկային ծառայություն է իրականացնում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության շրջանի արևելքում։ «Pars» և «Kirpi» մեքենաներով աշխատում է 24 անձնակազմ»,- հայտնում է վերլուծաբանը։
Միևնույն ժամանակ հեղինակը հիշեցնում է, որ Դամասկոսի համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից պարտադիր պայման է Թուրքիայի ու վերջինիս հովանավորությունը վայելող խմբավորումների դուրսբերումը Սիրիայի հյուսիսից։
«Ռուսաստանի հետ համատեղ ցամաքային այս պարեկությունը կարող ենք դիտարկել որպես կարևոր զարգացում Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման փուլի առումով»,-եզրափակվում է հոդվածը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |