Իրավական14:08, 02 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի իշխանական շրջանակներին անօրինության մեջ մեղադրող փաստաբանը կալանվորվել է

Ավելի վաղ Թուրքիայում ձերբակալված քրեական հարցերով փաստաբանը կալանավորվել է: Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ Դիլեք Էմեքչին անազատության մեջ է X-ում կատարած գրառուների համար:
Էմեքչին մեղադրվում է «հանրային պաշտոնյային վիրավորելու» և «զրպարտելու» մեջ:
Չնայած փաստաբանի ձերբակալման և ապա կալանավորման պատճառների մասին տարածվող պաշտոնական լուրերի՝ թուրքական մեդիայում շրջանառվում են լուրեր, որոնց համաձայն՝ Էմեքչին ամենևին էլ մեղավոր չէ:
Նշվում է, որ ավելի վաղ փաստաբանը կազմել և Թուրքիայի գլխավոր դատախազություն մեղադրական էր ներկայացրել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) և «Գորշ գայլերի» հետ կապակցված, ԱՇԿ-ի երիտասարդական թևի՝ «Գաղափարապաշտների օջախների» կարկառուն ներկայացուցիչների դեմ:
Էմեքչին նրանց մեղադրել էր «Հանցավոր նպատակներով կազմակերպություն» հիմնելու մեջ, ինչին էլ հաջորդել էր փաստաբանի անսպասելի ձերբակալումն ու կալանավորումը:
Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև Թուրքիայի «Փաստաբանների իրավունքների պաշտպանության խումբը»: Դրանում ասվել է.
«Մեր գործընկերը կալանավորվել է հանցանքի և ոչ մի տար չպարունակող X-ի գրառման համար: Կալանավորումը շարունակվում է կիրառվել որպես անպատասխանատու և անսահմանափակ պատժի գործիք: Սա մեզ համար երբեք ընդունելի չի լինելու: Թե՛ մեր գործընկերները, թե՛ մենք շարունակելու ենք պայքարել իրավունքի գերակայության համար»:
Նշենք, որ Էմեքչիի մեղադրականը եղել է 25 մարդու, այդ թվում՝ «ԱՇԿ»-ի փոխնախագահ Իզզեթ Ուլվի Յոնթերի, «ԱՇԿ»-ի կենտրոնական կառավարման խորհրդի անդամներ Շահին Գյուրզի, Թեմեր Չաքըրօղլուի և Նևզաթ Ունլյություրքի, Ստամբուլում «ԱՇԿ»-ի նահանգային ղեկավար Սերթեր Սելիմի և այլոց դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |