Իրավական14:25, 27 Օգոստոս 2024
Թուրքիայում ազգայնական պատգամավոր է սպանվել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) Դերեփազարը շրջանի պատգամավորը սպանվել է:
Նշվում է, որ «ԱՇԿ»-ական Շաբան Քափը դեռևս չպարզված հանգամանքներով կռվի է բռնվել շրջանի Թերսանե թաղամասի բնակիչ ոմն Բայրամ Կ.-ի հետ, որտեղ էլ վերջինս ատրճանակից պատգամավորի ուղղությամբ կրակ է բացել:
Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության և շտապօգնության բրիգադներ: Ծանր վիրավորում ստացած Քափին տեղափոխել են հիվանդանոց: Վերջինս հիվանդանոցում մահացել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Պետդեպը հորդորել է չայցելել Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներ և չմասնակցել ցույցերի։
Շիմշեքը նշել է, որ Թուրքիան վերլուծում է աշխարահաքաղաքական լարվածության աճի բազմաչափ ազդեցությունն իր տնտեսության վրա։
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությամբ կողմերին կոչ է արվում գործել պատասխանատու կերպով ու դադարեցնել փոխադարձ հարձակումները։
Թուրքիայի նախագահը նշել է, որ տարածաշրջանը նոր պատերազմ չի կարող հանդուրժել, անհրաժեշտ է անհապաղ կանգնեցնել Իսրայելին։
Ստադիոնը կառուցվում է ֆուտբոլի գնդակի ձևով և կարող է ընդունել 45.000 հանդիսատեսի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |