Տարածաշրջան17:21, 13 Օգոստոս 2024
Ճապոնացի երկրաշարժագետի նախազգուշացումը Թուրքիային

Երկրաշարժի ճապոնացի մասնագետ Յոշինորի Մորիվակին նշել է, որ Թուրքիայում խոշոր երկրաշարժեր տեղի կունենան։ Ըստ նրա՝ ստորգետնյա ցնցումներ կլինեն հյուսիսանատոլիական սալի գծով անցնող քաղաքներում, վտանգի տակ են Թուրքիայի 32 նահանգների բնակավայրեր։
Մորիվակին շեշտել է, որ Թուրքիան պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի։
«Արևելյան անատոլիական սալային գիծը շուտվանից կուտակված էներգիան արտանետում է, ինչը պատճառ է դառնում արևմտյան սալային գծերի ակտիվացման համար։ Այս իրավիճակը պատճառ դարձավ Ադանայի երկրաշարժի և Կիպրոս տանող սալային գծերը կարող են մեծացնել երկրաշարժերի վտանգը Միջերկրական ծովում»։
Երկրաշարժի մասնագետն ասել է, որ Թուրքիայի սալային գծերը սկսել են մեկը մյուսին ճնշել, և դրա հետևանքով երկրաշարժեր են տեղի ունենում նույնիսկ այնպիսի քաղաքներում, որտեղ նախկինում երկրաշարժեր չեն եղել։ Ըստ նրա՝ սալային գծերը գործում են դոմինոյի էֆեկտով, երբ մեկը շարժվում է, մյուսները ևս ակտիվանում են։
Մորիվակին նշել է, որ հիշյալ սալային գիծն աշխարհի ամենաարագ և ակտիվ սալային գծերից մեկն է, և ավելացրել է, որ Իզմիրի, Բալըքեսիրի, Մանիսայի, Մուղլայի, Այդընի, Դենիզլիի, Բուրսայի, Բիլեջիկի, Յալովայի, Սաքարիայի, Հաթայի, Ամասիայի, Չանաքքալեի, Էրզինջանի, Թունջելիի, Բինգյոլի, Մուշի, Հաքքարիի, Օսմանիեի բնակիչները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |