Ռազմական13:47, 09 Օգոստոս 2024
Բրիտանիան իր հին ռազմական բեռնատար ինքնաթիռները կվաճառի Թուրքիային

Թուրքիան ծրագրում է Մեծ Բրիտանիայից ձեռք բերել «Lockheed Martin C-130J» տիպի ռազմական բեռնատար ինքնաթիռներ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս ուղղությամբ թուրք-բրիտանական բանակցությունները հասել են ավարտական փուլին։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիան այժմ այդ ինքնաթիռները փոխարինելու է «A400M Atlas» ինքնաթիռներով, այդ իսկ պատճառով «Lockheed Martin C-130J»-ները հանել է վաճառքի։
Ներկա պահին Թուրքիայի իր տրամադրության տակ ունի 18 միավոր «C-130J Hercules» տիպի ռազմական բեռնատար ինքնաթիռ և պատրաստվում է մեծացնել իր ինքնաթիռների քանակը։
Հիշեցնենք, որ ամերիկյան «Lockheed Martin» ընկերության «C-130J Super Hercules» բեռնատար ինքնաթիռն առաջին թռիչքը կատարել է 1996 թվականին։ «C-130J-30»-ը «C-130J»-ի մոդիֆիկացիան է, որն ավելի երկար է ու ավելի շատ տարողություն ունի։ Այս ինքնաթիռների անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել մինչև 128 ուղևոր կամ մինչև 20 տոննա բեռ։ Առավելագույն արագությունը 671 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ մինչև 5250 կմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Գործարքը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10 մլրդ դոլար, համարվում է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ռազմական արտահանման պայմանագիրը։

Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ օգտագործում է Հնդկաստանի խաղաքարտը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |