Քաղաքական17:32, 06 Օգոստոս 2024
Կացը՝ Էրդողանին. «Դուք արգելափակել եք Instagram-ը ձեր քաղաքացիների համար, իսկ ձեր էջն ունի մուտք»

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացի նոր սկանդալային գրառումը X միկրոբլոգում։
Կացն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին արած հայտարարությանը. «Արևմուտքն Իսրայելի մեղսակիցն է, այն չի թաքցնում իր աջակցությունը, ընդհակառակը, նրանք անընդհատ ծափահարում են մարդասպաններին»։
Ի պատասխան Կացը գրել է. «Հակասեմական բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հարձակվել է ԱՄՆ-ի և արևմտյան երկրների վրա՝ նշելով, որ նրանք պատանդ են Իսրայելի սիոնիստների ձեռքին: Էրդողա՛ն, պատանդները Թուրքիայի քաղաքացիներն են, որոնք ապրում են բռնապետության մեջ»։
Նա նաև անդրադարձել է Թուրքիայում Instagram-ի արգելափակման հարցին։
«Դուք արգելափակել եք Instagram-ը 57 միլիոն օգտատերերի համար, բայց անձամբ ձեր էջն ունի մուտք դեպի Instagram: Ինչքան էլ իմ դեմ հարձակումներ լինեն, ես կշարունակեմ ճշմարտությունը բացահայտել Թուրքիայի ժողովրդին և ամբողջ աշխարհին։ Այն առաջնորդը, ով աջակցում է ՀԱՄԱՍ-ին և ճնշում իր ժողովրդին, բռնապետ է»։
Ավելի վաղ նա արձագանքել էր Էրդողանի՝ «Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ» հայտարարությանը՝ նշելով. «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեցրեք նրան, թե ինչ կատարվեց այնտեղ՝ Իրաքում և դա ինչպես ավարտվեց»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ներկայացուցիչների միջև հանդիպումը նախատեսվում է այս շաբաթ: Հստակ օր դեռևս հայտնի չէ:

ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։

Մոսկվայում կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում Զախարովան անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակցային գործընթացին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ միջանցքը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին ու Թուրքիային, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրներին։
Բանակցությունները տեղի կունենան հուլիսի 25-ին և կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։
Ներկայացուցիչների միջև հանդիպումը նախատեսվում է այս շաբաթ: Հստակ օր դեռևս հայտնի չէ:
Նշենք, որ վերջին անգամ կողմերը համաձայանգիրը երկարաձգել են 2010-ին՝ 15 տարի ժամկետով։
Թուրքիայի Սաքարյա նահանգի Գեյվե շրջանում երկու օր է, ինչ ուժգին անտառային հրդեհներ են:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |