Ռազմական15:31, 02 Հուլիս 2024
Յաշար Գյուլեր. «Թուրքիայի դեմ գործող որոշ տարրերի փորձերը կտապալվեն»

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ելույթ է ունեցել պաշտպանության նախարարությունում կայացած տեսակոնֆերանսի ընթացքում, որին մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի հրամանատարները, փոխնախարարները և ստորաբաժանումների հրամանատարները։
Անդրադառնալով սիրիացի փախստականներին, Գյուլերը նշել է. «Ուշադրությամբ հետևում ենք սիրիացի փախստականների հարցում աճող լարվածությանը և այն բասացական ընկալմանը, որը փորձ է արվում ստեղծվել։ Թուրքիայի դեմ գործող որոշ տարրերի՝ հասարակական կարգը խաթարելու փորձերը կտապալվեն պետության բոլոր ստորաբաժանումների ջանքերի շնորհիվ»։
Նշենք, որ հատկանշական էր, որ Գյուլերը չի հիշատակել թուրքական դրոշների վրա հարձակումը և Սիրիայի հյուսիսում թուրքական բեռնատարների հրկիզումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։

Հունիս ամսվա գնաճի հետ մեկտեղ 15.57%-ով բարձրացվել է պետական ծառայողների աշխատավարձը:

Հունական մամուլի գնահատմամբ՝ "LR-LACM" հրթիռների ձեռքբերումը Հունաստանին հնարավորություն կտա ուղղակի հարված հասցնել Թուրքիայի ռազմական օբյեկտներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |