Քաղաքական10:41, 27 Հունիս 2024
Իսրայելի ԱԳ նախարարը՝ Էրդողանին. «Ամո՛թ քեզ, լռիր»

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին մեղադրական գրառում է արել X-ի (Twitter) իր սոցհաշվում:
«Էրդողանը իր աջակցությունն է հայտնել Իսրայելի սպառնալիքների տակ գտնվող Հեզբոլլահին։ Էրդողանը պատերազմական հանցագործ է, ով Սիրիայի սահմանի երկայնքով կոտորում է անմեղ քրդերին և փորձում մերժել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքն ահաբեկչական կազմակերպության դեմ, որն Իրանի հրամանով հարձակվում է Լիբանանից: Ամո՛թ քեզ, լռիր»:
Թուրքիայի արտգործնախարարությունն էլ պատասխան հայտարարություն է տարածել:
«Մենք Իսրայելի արտգործնախարարի կողմից արված խղճուկ գրառումը, որով թիրախավորվել է մեր նախագահը, դիտարկում ենք միայն որպես ցեղասպանության հանցագործության համար դատապարտվող մի պետության պաշտոնյայի կողմից որդեգրվելիք ոճ: Նմանատիպ արտահայտություններն ու ստերը Իսրայելի կողմից իրականացված հանցագործությունները կոծկելու ջանքերի մի մաս են: Թուրքիան շարունակելու է պայքարել արդարության և խաղաղության համար»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:

Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր բանակցությունների վերսկսման վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը փոխանցվել է Թեհրանին։

«BRICS»ի անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարարը քննարկել է Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։
Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |