Իրավական20:40, 07 Հունիս 2024
Էրդողանի լուսանկարը պատից հեռացրած քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել

Թուրքիայում Մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններից արդյունքում Թաթվանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո Մումին Էրոլը հեռացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր աշխատասենյակում կախված լուսանկարը և տարածել այն հանելու նկարները։ Էրոլի նկատմամբ հետաքննություն է սկսվել «նախագահին վիրավորելու» հոդվածով։
Թաթվանի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունից (DEM Parti) Թաթվանի քաղաքապետ ընտրված Մումին Էրոլի դեմ՝ «նախագահին վիրավորելու» հանցագործության համար։
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Էրոլը, ով այցելել է իր գրասենյակ ընտրության վկայականը ստանալուց հետո, հեռացրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատից կախված լուսանկարը, և այդ նկարները տարածել սոցիալական ցանցերում։
Ահա նկարը հանելու տեսարանները՝
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |