Ռազմական17:52, 03 Հունիս 2024
Թուրքիան Լեհաստանին է մատակարարել 2 տասնյակից ավելի անօդաչու թռչող սարք

Թուրքիան Լեհաստանին մատակարարել է 24 հատ անօդաչու թռչող սարք։ Նշվում է, որ «TB2 բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ համաձայնագիրը երկու երկրների միջև ստագրվել էր 2021-ին։ Այս մատակարարմամբ Թուրքիան առաջին անգամ և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Եվրամիության (ԵՄ) անդամ երկիր արտահանեց անօդաչու թռչող սարք։
Լեհաստանին անօդաչու թռչող սարքերի վաճառքը լայն տարածում է գտել միջազգային մամուլում։ Մասնավորապես ամերիկյան «Defense News»-ը և բրիտանական «Jane's»-ն անդրադարձել են բայրաքթարների վաճառքին։
«Defense News»-ում տեղ գտած լուրերի համաձայն՝ Թուրքիայից Լեհաստան բայրաքթարների արտահանումը կազմել է 270 մլն դոլար։ Լրատվամիջոցներում նշվում է, որ անօդաչու թռչող սարքերը տեղակայվել են Լեհաստանի անօդաչու թռչող սարքերի 12-րդ ռազմաբազայում։ Միևնույն ժամանակ հարցադրում է արվում այն մասին, թե թուրքական ԱԹՍ-ները Լեհաստանում ինչ-որ առաքելություն կիրականացնե՞ն, թե՞ կտրամադրվեն Ուկրաինային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |