Տնտեսական10:45, 31 Մայիս 2024
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի

Մայիսի 30-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվել է «Թուրքիա-Ադրբեջան աշխատանքային և սոցիալական անվտանգության համատեղ մշտական հանձնաժողովի» 11-րդ նիստը: Նիստից առաջ Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար Վեդաթ Ըշըքհանը հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Սահիլ Բաբաևի հետ:
Ըշըքհանը նիստում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությամբ իրենց երկիրը կշարունակի յուրաքանչյուր հարցում աջակից լինել Ադրբեջանի ժողովրդին և պետությանը:
Թուրք նախարարն ասել է նաև, որ Ադրբեջանը վերածվել է առևտրային, մշակութային և տնտեսական կենտրոնի ու հայտնել թուրքական պետության պատրաստակամությունը՝ տարածաշրջանը զարգացնելու և իրենց բաժինն անելու մասով:
Ըշըքհանը խոսել է երկու պետության միջև առկա առևտրային հարաբերություններից ևս: Նա գոհունակություն է հայտնել առևտրաշրջանառության ծավալներից՝ արձանագրելով դրանցում գրանցված աճը:
«Մենք վճռական ենք մեր ջանքերը բազմապատկելու մեր նպատակին՝ 15 մլրդ դոլարի առևտրաշրջանառությանը հասնելու համար»:
Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադարձ ներդրումների ծավալները հասնում են շուրջ 30 մլրդ դոլարի, ինչն էլ նպաստում է քաղաքացիների որակյալ աշխատանք ունենալու հնարավարության ընդլայնմանը:
Ըստ թուրք պաշտոնյայի՝ մինչ օրս պայմանագրային հիմունքներով գործող թուրքական ընկերությունների կողմից Ադրբեջանում ընդհանուր առմամբ 19.3 մլրդ դոլար արժողությամբ 527 նախագիծ է իրականացվել:
Մամուլի համար արված հայտարարությունում Ըշըքհանը նշել է, որ ստորագրված արձանագրությամբ մեկնարկել է 2024-2025 գործողությունների ծրագրի իրականացումը, ինչը ներառում է աշխատանքի, զբաղվածության, սոցիալական անվտանգության, աշխատանքային առողջության և անվտանգության հարցերի վերաբերյալ 30 գործողություն:
«Այս գործողություններն ավարտին հասցնելով՝ կապահովենք մեր կառույցների ունեցած գիտելիքների փոխանակում և աշխատանքի, զբաղվածության ու սոցիալական անվտանգության ոլորտնում համատեղ աշխատանքների իրականացում:
Մենք ուշադիր հետևելու ենք այս գործողությունների իրագործմանը: Այսօր մեր կողմից ստորագրված արձանագրությունը հստակեցնում է առաջիկա 2 տարում մեր համագործակցության հիմնական ուղիները»,- հավելել է նա:
Նշենք, որ նիստին մասնակցելու նպատակով Բաքվում գտնվող Ըշըքհանն այցելել է Ադրբեջանի նախկին նախագահ, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի գերեզման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դամասկոսում Թուրքիայի դեսպանը նշել է, որ պաշտոնական Անկարան պատրաստ է ավելի ակտիվ դեր ստանձնել Սիրիայի վերականգնման գործընթացում

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

«ThorAtom»-ը առաջին մասնավոր ընկերությունն է Թուրքիայում, որը զբաղվում է 4-րդ սերնդի ռեակտորների մշակմամբ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |