Իրավական09:22, 30 Մայիս 2024
Գարո Փայլանի նկատմամբ արդեն 2-րդ անգամ մեղադրանք է ներկայացվել

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ նախկին 5 պատգամավորի նկատմամբ Անկարայի 22-րդ քրեաիրավական դատարան արդեն 2-րդ անգամ մեղադրական է ներկայացվել:
Այդ պատգամավորների թվում է նաև ազգությամբ հայ Գարո Փայլանը, ում չհաջողվեց 2023-ի համապետական ընտրություններից հետո այլս Թուրքիայի խորհրդարանում տեղ զբաղեցնել։
Նշվում է, որ նրանք մեղադրվում են «Քոբանիի դեպքերի» շրջանակում «Պետության միասնականությունն ու երկրի ամբողջականությունը խաթարելու», «37 անգամ մարդ սպանելու» և «31 անգամ մահափորձ իրականացնելու» և ևս այլ 29 հանցանք իրագործելու մեջ:
Մեղադրականում պահանջվել է վերոհիշյալ հանցագործությունների իրականացման համար 5-ից յուրաքանչյուրին դատապարել 19.680-ական տարով:
Հատկանշական է, որ ԺԴԿ-ի անդամների նկատմամբ նույն մեղադրականը ներկայացվել էր նաև նրանց պատգամավորության տարիներին, որը սակայն հենց իրենց պաշտոնական դիրքի՝ անձեռնմխելիության պատճառով էլ ընթացք չէր ստացել:
Հիշեցնենք, որ Սիրիայի Քոբանի քաղաքի ուղղությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հարձակումների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար 2014-ի հոկտեմբերի 6-ից 8-ը Թուրքիայում ցույցեր էին անցկացվել, ինչի հետևանքով էլ ձերբակալվել էին մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև՝ կուսակցական գործիչներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |