Ռազմական13:43, 24 Մայիս 2024
Թուրքական անօդաչու ուղղաթիռը հնարավորություն կունենա վայրէջք կատարել ռազմանավերի վրա

Թուրքական արտադրության առաջին անօդաչու «ALPİN» ուղղաթիռը հնարավորություն է ունենալու թռիչք և վայրէջք կատարել ռազմանավերի վրայից։ Այդ նպատակով համագործակցության արձանագրություն է ստորագրվել թուրքական «Titra Teknoloji» և «Airbus»-ի միջև։
«Anadolu» լրատվական գործակալությունը զրուցել է «Titra Teknoloji»-ի գործադիր տնօրեն Աբդուլքադիր Շեների հետ։ Նրա խոսքով՝ «ALPİN» իրեն լավ է դրսևորել մարտական առաջադրանքների ժամանակ։ Թուրքիայի զինված ուժերն առաջին անգամ այն օգտագործել են Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ ռազմական օպերացիաներում։
Նշվում է, որ Թուրքիան այլ երկրնրից այս արտադրանքի հետ կապված առաջարկներ են ստացվել։
«Նավի վրա ուղղաթիռը վայրէջք կատարելը բարդ նախագիծ է, որը մենք մտադիր ենք իրականացնել Airbus-ի հետ միասին։ Այդ նպատակով մենք համագործակցության արձանագրություն ենք գրել»,- նշել է տնօրենը։
Շեները նաև նշել է, որ «Titra Teknoloji»-ն ծրագրում է ապագայում համատեղ նախագծեր իրականացնել «Airbus»-ի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |