Հասարակական16:44, 23 Ապրիլ 2024
Ռուսաստանը մտահհոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում

Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան ազգային ավիափոխադրողի կողմից ռուսաֆոբիայի կրկնվող դրսևորումների վերաբերյալ
«Մշտական հանձնաժողովի անդամները լուրջ մտահոգություն են հայտնում ռուսաֆոբիայի աճող դրսևորումների և թուրքական ավիափոխադրողի կողմից Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումների կապակցությամբ։ Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ վերջերս հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ թուրքական ավիաուղիները (Turkish Airlines) հրաժարվում են օդանավ ընդունել Թուրքիայի տարածքով Լատինական Ամերիկայի երկրներ մեկնող ռուս ուղևորներին։ Ըստ ականատեսների՝ մերժման միակ հիմքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունն է։ Ըստ ռուս դիվանագետների՝ ավիաընկերության աշխատակիցները հաճախ իրենց այնքան էլ կոռեկտ չեն պահում, այսինքն՝ նսեմացնում են նրանց արժանապատվությունը՝ ելնելով ռուս լինելու հանգամանքից»,- ասվում է ՌԴ-ում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թանժու Բիլգիչին ուղղված մարդու իրավունքների խորհրդի հրապարակային ուղերձում:
Թուրքիայում ՌԴ դեսպանատունն արդեն դիմել է ավիաընկերության ղեկավարությանը պարզաբանումների ստանալու համար։ Նաև պաշտոնական գրություն է ուղարկվել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը, սակայն դեռևս հստակ արձագանք չկա:
«Մենք՝ Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի անդամներս, շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին և ակնկալում ենք, որ թուրքական իշխանությունները համապատասխան գնահատական կտան թուրքերի կողմից ռուսների ազատ տեղաշարժի իրավունքի խախտմանը և կօգնեն կանխել նմանատիպ խախտումները ապագայում»,- ասվում է մարդու իրավունքների խորհրդի հրապարակային ուղերձում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հունիսին գործազուրկների թիվն անցել է 3 միլիոնը:

Սույն թվականի հունիսի 1-ից ի վեր հրդեհային իրավիճակ ստեղծելու մեջ Թուրքիայում մեղադրվում է 149 կասկածյալ, որից 38-ը՝ ձերբակալվել է, իսկ 61-ը՝ գտնվում է դատական վերահսկողության տակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։
Մանրամասները ներկայացնում է «Hürriyet» թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվին:
Մուհամմեդ Բաքը Քալիբաֆն ու Նուման Քուրթուլմուշը հանդիպել են Ժնևում կայացած «Աշխարհի խորհրդարանների ղեկավարների 6-րդ գագաթնաժողովի» շրջանակներում:
Ստորագրության արարողությանը զուգահեռ Էրդողանն իր ղազախ գործընկերոջը պարգևատրել է Թուրքիայի Հանրապետության շքանշանով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |