Քաղաքական10:30, 04 Ապրիլ 2024
Գազայում տիրող իրավիճակը և ահաբեկչության դեմ պայքարը Ֆիդանի բրյուսելյան օրակարգում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ապրիլի 3-ին կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստին: Այն հրավիրվել է հուլիսին կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստվելու և Ուկրաինային ուղարկվող օգնությունը մեծացնելու և կայունացնելու վերաբերյալ հարցերի քննարկելու նպատակով:
Ֆիդանը հանդիպումներ է ունեցել մի շարք գործընկերների հետ: Ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոնը, Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը, Հարավային Կորեայի ԱԳ նախարար Չո ԹԵ Յուլը և Բուլղարիայի փոխվարչապետ ու ԱԳ նախարար Մարիա Գաբրիելը:
Բրիտանացի իր գործընկերոջ հետ Ֆիդանն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, ինչպես նաև ընդգծել Պաղեստին պետությունը ճանաչելու կարևորությունը:
Օրակարգում են եղել պաշտպանական արդյունաբերությանը և Ուկրաինայում ընթացող պատերազմի շուրջ վերջին զարգացումներին վերաբերող հարցեր:
Իր հույն գործընկերոջ հետ Ֆիդանը քննարկել է Հունաստանի վարչապետի Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Ապա մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Ֆինլանդացի գործընկերուհու՝ Վալտոնենի հետ հանդիպամնը ևս օրակարգից դուրս չեն մնացել Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումները:
Բացի այդ կողմերը խոսել են ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցության մասին:
Անդրադարձ է կատարվել Թուրքիա-Ֆինլանդիա-Շվեդիա եռակողմ փոխըմբռնման հուշագրին և դրանով ստանձնած պարտավորությունների կյանքի կոչմանը:
Հարավային Կորեայի արտգործնախարար Յուլի և Ֆիդանի միջև տեղի ունեցած հանդիպման օրակարգում եղել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացումները, ինչպես նաև կորեական թերակղզում տիրող իրավիճակը։
Կողմերը քննարկել են նաև 2023-ի հուլիսին ստորագրված «Ճանապարհային քարտեզ՝ Թուրքիա-Կորեա դինամիկ հարաբերությունների համար» փաստաթղթի հիման վրա երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Դրանք հիմնականում առնչվել են ռազմական արդյունաբերության, տնտեսության և էներգետիկայի ոլորտներին:
Նշենք, որ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Ֆիդանը գալիք նիստերի շրջանակներում շեշտելու է Թուրքիայի այն դիրքորոշումը, ըստ որի՝ անընդունելի է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների և ՆԱՏՕ-ի անդամ որևիցե երկրի միջև փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացքում արտգործնախարարի օրակարգում է նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում դաշնակիցների կողմից միմյանց նկատմամբ կիրառվող և դաշինքի ոգուն հակասող պատժամիջոցներն ու սահմանափակումները, ինչպես նաև Եվրոպայի պաշտպանության և անվտանգության արդյունավետ ապահովմանն ուղղված Թուրքիայի տեսակետների ներկայացումը։
Նախատեսվում է նաև հանդիպում Գերմանիայի արտգործնախարարի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |