Քաղաքական11:32, 04 Ապրիլ 2024
Թուրքիայի ԱԽ նիստի գլխավոր նպատակն Իրաքի հյուսիսում անվտանգային գոտի ստեղծելն է
Ապրիլի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նահագահականում անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ կգումարվի:
Նիստի օրակարգում են լինելու թուրքական զինված ուժերի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող ըստ իրենց՝ հակաահաբեկչական գործողությունները: Բացի այդ ընդգծվելու է նշված տարածքում ռազմագործողությունների ընդլայնման անհրաժեշտությունը:
ԱԽ նիստի գլխավոր նպատակը Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) ներկայության ամբողջական վերացմամբ մինչև ամառ Իրաքի հյուսիսում անվտանգային շրջան ստեղծելու համար անհրաժեշտ քայլերի քննարկումն է:
Անդրադարձ է կատարվելու ապրիլին Էրդողանի՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադ կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:
Նշվում է նաև, որ նիստի ընթացքում մասնակիցները խոսելու են Եվրոպայում ապրող թուրքերին և կամ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչներին ահաբեկաչական հնարավոր գործողություններից պաշտպանելու համար իրականացվող քայլերի մասին:
ԱԽ նիստում մտքեր են փոխանակվելու Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ ևս: Հիմնական անդրադարձը կատարվելու է ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռքբերման գործընթացի շուրջ տիրող իրավիճակին:
Սեղանին է դրվելու նաև մայիսին Էրդողանի Վաշինգտոն կատարելիք այցի մանրամասները:
Օրակարգից դուրս չի մնալու Պաղեստինի Գազայի հատվածում տիրող վատ հումանիտար իրավիճակն ու Իսրայելի հարձակումները, որոնք կարող են հանգեցնել բախումների ավելի լայն աշխարհագրություն:
Մասնակիցները գնահատականներ են տալու տեղի ունեցողը կանխելու նպատակով Թուրքիայի պետական ապարատի կողմից իրականացվող քայլերին:
Էրդողանի գլխավորությամբ քննարկվելու է նաև «Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթղթի» ամրապնդման համար մեկնարկած աշխատանքների ընթացքը: Նախատեսվում է այն մինչև տարեվերջ ներկայացնել ԱԽ-ի հաստատմանը:
Փաստաթուղթը թուրք հասարակությանը հայտնի է «Կարմիր գիրք» (Kırmızı Kitap) անունով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |