• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հուլիս, 2025
Երեքշաբթի 01:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային13:39, 02 Ապրիլ 2024

Ստամբուլում բացվել է Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արք․ Մութաֆյանի կիսանդրին (Լուսանկարներ)

Ստամբուլում բացվել է Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արք․ Մութաֆյանի կիսանդրին (Լուսանկարներ)

Թուրքիայում հայոց Ն.Ա.Տ. (Նորին Ամենապատություն/Պատրիաիքություն) պատրիարք Սահակ արքեպիսկոպոսը ապրիլի 1-ին  նախագահել է Բալըքլըի գերեզմանատան Ս. Սարգիս մատուռի հրապարակում տեղադրված Երանաշնորհ Մեսրոպ Բ. Պատրիարք Հոր կիսանդրիի բացումը:

Բացման հանդիսությանը մասնակցել են Աթոռի երկու եպիսկոպոսները՝ Գերշ. Տ. Եզնիկ Արքեպս. Պետրոսյանն ու Գերշ. Տ. Արամ Արքեպս. Աթեշյանը, միաբաններ Հոգշ. Տ. Զաքեոս Ծ. Վրդ. Օհանյանը և  Հոգշ. Տ. Հարություն Վրդ. Տամատյանը, Հոգշ. Տ. Հովակիմ Վրդ. Սերովբյանը, Հոգշ. Տ. Շնորհք Աբղ. Տոբիկյանը և Հոգշ. Տ. Գասպար Աբղ. Կարապետյանը, Պատրիարքական Փոխանորդ Արժ. Տ. Գրիգոր Աւ. Քհնյ. Տամատյանը և Արժ. Տ. Զավեն Աւ. Քհնյ. Բչաքչյանը, Արժ. Տ. Նաթան Քհնյ. Արաբյանը և Արժ. Տ. Մելքոն Քհնյ. Փնարջյանը, ինչպես նաև համայնքային հաստատության ներկայացուցիչներ և հավատացյալներ:

Պոլսո Հայոց պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ մասնավորապես ասվում է․

«Նախ, Նորին Ամենապատության նախագահությամբ կատարուվեց ընդհանուր հոգեհանգստյան ծես, որի ընթացքում հատկապես հիշատակվեցին պատրիարքական Աթոռոյս Երանաշնորհ գահակալները:
 

«Յանուն Սամաթիոյ Թաղային Խորհուրդին՝ ատենապետ Նուրհան Տավուլճեան հանդէս եկաւ սրտի խօսքով եւ ըսաւ թէ պարտք կը զգան մեր համայնքի մեծութիւններուն արժանի յարգանքը ցոյց տալու:

Այս մտածումով՝ Ամեն. Ս. Պատրիարք Հօր օրհնութեամբ, Գերշ. Տ. Արամ Արքեպս. Աթէշեանի առաջարկով, Թաղային Խորհուրդի պատուակալ ատենապետ Մելքոն Գարաքէօսէի հսկողութեամբ, Վազգէն Պարընի ճարտարապետութեամբ եւ Եթքին Պէրպէրօղլուի նուիրատուութեամբ ու յարգուած արուեստագէտ Էրօլ Սարաֆեանի ձեռամբ պատրաստուած է Երանաշնորհ Մեսրոպ Բ. Պատրիարքի կիսանդրին: Այսօր այս կիսանդրիի բացումն է որ պիտի կատարուի:

Տավուլճեան շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք իրենց ներդրումը ունեցան այս գործին: Ապա խօսեցաւ մեր Հոգեւոր Պետը եւ ըսաւ, թէ այսօր Մեռելոց յիշատակ է:

Մենք գերեզման կու գանք, ոչ թէ փոշի դարձած աճիւններուն կամ մարմարեայ շիրիմներուն այցելելու, այլ յարգանք ցուցաբերելու անոնց յիշատակին՝ յարութեան հաւատքով:

Նորին Ամենապատուութիւնը ըսաւ, որ թէ մեզ եւ թէ յաջորդ սերունդներուն համար ուսուցող է նման արձաններու կամ կիսանդրիներու գոյութիւնը, ինչպէս էր Երանաշնորհ Շնորհք Պատրիարքի պարագային:

Նոր սերունդներ նայելով այս կիսանդրիներուն՝ պիտի մտածեն ու հետաքրքրուին, թէ ովքեր էին անոնք եւ ինչ ըրած էին իրենց կեանքին ընթացքին:

Նորին Ամենապատուութիւնը գնահատեց բոլոր երախտաւորները՝ Գերշ. Տ. Արամ Արքեպս. Աթէշեանը, գործին հսկող Մելքոն Գարաքէօսէն, ճարտարապետ Վազգէն Պարընը, բարերար Եթքին Պէրպէրօղլուն եւ ծանօթ արուեստագէտ Էրօլ Սարաֆեանը:

Պատրիարք Հայրը հրաւիրեց Գերշ. Տ. Արամ Արքեպիսկոպոսը, Երանաշնորհ Պատրիարք Հօր տիրամայրը՝ Մարի Մութաֆեանը եւ միասնաբար բացին կիսանդրիի սպիտակ ծածկոցը:

Ապա Սամաթիոյ Թաղային Խորհուրդը Պատրիարք Հօր եւ Տիրամօր ձեռամբ արծաթեայ յուշապնակներ նուիրեց ճարտարապետ Վազգէն Պարընին եւ բարերար Եթքին Պէրպէրօղլուին»:







Աղբյուր`    Պատրիարքութիւն Հայոց

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը
11:41, 08 հուլ
Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը

«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։

Ինքնահռչակ ՀԿԹՀ-ի օկուպացված քաղաքներից մեկի հայկական եկեղեցում տեղի է ունեցել թավջութակի մենահամերգ
15:27, 20 հուն
Ինքնահռչակ ՀԿԹՀ-ի օկուպացված քաղաքներից մեկի հայկական եկեղեցում տեղի է ունեցել թավջութակի մենահամերգ

Թավջութակահարուհի Պյուրեն Էդա Գյոզերը կատարել է Բախի թավջութակի առաջին երեք սյուիտները:

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)
09:37, 19 մայ
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողան. «Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանակն հանդիպումներին»
Էրդողան. «Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանակն հանդիպումներին»

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:

ԱՄՆ սենատոր. «Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա»
ԱՄՆ սենատոր. «Կշարունակեմ խոչընդոտել F-35-ների մատակարարմանը Թուրքիա»

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշը նշել է, որ վճռական է տրամադրված այդ հարցում։

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Թուրքիան հրապարակել է իր սահմանակից երկրների հետ առևտրի ցուցանիշները
Թուրքիան հրապարակել է իր սահմանակից երկրների հետ առևտրի ցուցանիշները

Նշվում է, որ տարեկան արտահանման ամենամեծ աճը գրանցվել է Սիրիայում (45%), Հունաստանում (13.5 %) և Ադրբեջանում (8.8%)։

Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա
Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա

Ադրբեջանի նախագահը նշել է, որ գազամատակարարումը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}