Քաղաքական08:58, 01 Ապրիլ 2024
Թուրքիայի իշխող կուսակցությունը պարտվել է ՏԻՄ ընտրություններում

Ապրիլի 2-ի դրությամբ ամբողջապես ամփոփվել է Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:
Քվեների 100 տոկոսի հաշվարկման արդյունքներով առաջատար է գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP):
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և ԺՀԿ-ի միջև ձայների տարբերությունը կազմում է 2.28 տոկոս:
ԱԶԿ-ն հաջողել է հավաքել ձայների 35.49, իսկ ԺՀԿ-ն՝ 37.77 տոկոսը: Ամենաշատ քվե հավաքած 3-րդ կուսակցությունը ձայների 6.19 տոկոսով եղել է «Նոր բարօրություն» կուսակցությունը (Yeniden Refah Partisi):
Մարտի 31-ին՝ ՏԻՄ ընտրությունների օրը, ԱԶԿ-ի գլխամասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն իսկ նախնական արդյունքների հիման վրա ընդունել էր իրենց պարտությունը:
«Մարտի 31-ը մեզ համար ավարտ չէ, այլ շրջադարձային կետ»,-ասել էր նա:
Նշենք նաև, որ ԺՀԿ-ն վստահ հաղթանակ է տարել Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում:
Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլու - 51.14%
Անկարայի քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավաշ - 60.44%
Իզմիրի քաղաքապետի թեկնածու Ջեմիլ Թուգայ - 48.97%
ԺՀԿ-ն 47 տարի անց առաջին անգամ է հայտնվում երկրում առաջատար կուսակցության դերում, իսկ ԱԶԿ-ն իր հիմնադրումից՝ 2001-ից հետո առաջին անգամ է հայտնվում 2-րդ կուսակցության դերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։

Օմեր Բոլաթը մասնակցել է Բաքվում կայացած «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |