Ռազմական11:50, 27 Մարտ 2024
Թուրք պաշտոնյան նշել է, թե երբ է Թուրքիան պատրաստավում Իրաքում ռազմագործողություն իրականացնել

Լոնդոնում արաբերենով լույս տեսնող «Asharq Al-Awsat» թերթին հարցազրույց տված թուրք պաշտոնյան, ում անունը չի հիշատակվում, խոսել է Իրաքում Թուրքիայի ռազմական գործողությունների մասին։ Նա նշել է, թե Թուրքիան երբ է պատրաստվում սկսել այդ գործողությունները։
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) որակում է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Սպասվող ռազմական գործողության վերաբերյալ թերթին տեղեկություն փոխանցած պաշտոնյան նշել է, որ Թուրքիան Իրաքում ծրագրում է «ոչնչացնել» PKK-ի անդամներին։
Նա նշել է, որ «Անկարայի ծրագրի» մի մասն է պատրաստվել պատերազմից հետո տեղի ունեցող փոփոխություններին և լինել վճռական՝ զրոյացնելու անվտանգային խնդիրները տարածաշրջանում, մասնավորապես Իրաքում։
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Իրաքի միջև անվտանգության հարցերի շուրջ կայացել են մի շարք այցեր և հանդիպումներ։ Իրաքյան մեկ այլ աղբյուրի նշմամբ, երբ սկսվել էին պաշտոնական խորհրդակցությունները «ամեն ինչ պատրաստ էր․ այդ թվում զրոյական ժամը»: Այդ պլանը երկու երկրների միջև աննախադեպ համարելով՝ աղբյուրը հավելել է, որ իրանամետ «Հաշդ ալ-Շաաբին» կազմակերպությունը ներկա կլինի որոշ շրջաններում՝ աջակցություն ցուցաբերելու համար։
Թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և անվտանգության ծառայությունները մոտ 5 ամիս առաջ ծրագիր են պատրաստել, որը ներառում է Անկարայի հետպատերազմյան տարբերակները և այն, թե ինչպես է վարվելու սպասվող փոփոխությունների հետ և այդտեղ «Իրաքն ու Սիրիան այդ պատկերի մի մասն են» կազմում։
Թուրք պաշտոնյան հերքել է այն մեկնաբանությունները, թե Իրաքում Թուրքիայի ռազմական գործողություններն ուղղակիորեն կապված են Գազայում տիրող իրավիճակի հետ և նշել է, որ գործողությունները կարող են սկսվել հունիսին։
Ըստ պաշտոնյայի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլին կմեկնի Բաղդադ, որտեղ նախատեսված է, որ կստորագրվի համատեղ գործողությունների հրամանատարական կենտրոնի և բուֆերային գոտու ստեղծման մասին համաձայնագիր։
Իրանամետ «Հաշդ ալ-Շաաբի» կազմակերպությունը Թուրքիայի հետ համաձայնագիրը կհամարի իր հզորությունը Իրաքի, Իրանի և Թուրքիայի ռազմավարական շրջաններում և Թուրքիայի բուֆերային գոտին կօգտագործեն նաև Սիրիայի մոտ տեղակայված իրանական խմբավորումները։
Այս ամենի վերաբերյալ Բաղդադի դիվանագիտական և քաղաքական աղբյուրները նշել են, որ ամեն ինչ կընթանա ըստ պլանի, եթե Թեհրանը վճռական պահին հանդես չգա անսպասելի խաղաքարտով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |