Իրավական09:44, 25 Մարտ 2024
Ստամբուլի ընդդիմադիր պատգամավոր. «Թուրքիան վերածվել է հանցագործությունների կենտրոնի»

Թուրքիայի ժանդարմեիայի գլխավոր վարչության 2023-ի զեկույցի համաձայն՝ երկրում հանցագործությունների մեջ ներքաշված երեխաների թիվն աճել է:
Ժանդարմերիա - ֆրանսիական ծագումով բառ, որը նշանակում է զենքի մարդիկ։ Իրականացնում է ներքին զորքերի կամ ռազմական ոստիկանության գործառույթներ։
Զեկույցի համաձայն՝ 2023-ին այդպիսի երեխաների թիվը 2022-ի համեմատ աճել է 28.8 տոկոսով, իսկ 2021-ի համեմատ՝ 57 տոկոսով՝ հասնելով 33.475-ի:
Աճել է նաև հանցագործության զոհ դարձած երեխաների թիվը: 2023-ին այն աճել է 2022-ի համեմատ 13, իսկ 2021-ի համեմատ 22.8 տոկոսով՝ կազմելով 62.627:
Այլ հանցագործությունների մասին ևս տվյալներ պարունակող զեկույցին անդրադարձել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի պատգամավոր, դոկտոր Գամզե Աքքուշը:
Նա նշել է, որ ժանդարմերիայի վերահսկողության նեքո գտնվող տարածքներում հասարակական կարգի խախտումները 2023-ին 2022-ի համեմատ աճել են 8, իսկ 2021-ի համեմատ՝ 21 տոկոսով:
«Դրանք հասել են 582.574-ի: Ժանդարմերիայի պատասխանատվության գոտում տեղի ունեցող հասարակական կարգի խախտումները տագնապալի են: Դրանց աճը սարսափելի չափերի է հասել»,-ասել է Աքքուշը՝ հավելելով, որ Թուրքիան գրեթե վերածվել է հանցագործությունների կենտրոնի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |