Ռազմական13:36, 21 Մարտ 2024
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանին մատակարարումներ անող թուրքական ընկերությունների դեմ

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Իրանի պաշտպանական արդյունաբերությանը մատակարարումներ իրականացնելու համար թիրախավորվել է Իրանում, Թուրքիայում, Օմանում և Գերմանիայում տեղակայված 3 մատակարարման ցանց։
Նշվում է, որ մատակարարումներում ներգրավված է 5 թուրքական ընկերություն և Թուրքիայի 2 քաղաքացի։
Ըստ հայտարարության՝ պատժամիջոցների տակ գտնվող մատակարարման ցանցերն աջակցել են Իրանի բալիստիկ հրթիռների, միջուկային և պաշտպանական ծրագրերին` մասնավորապես մատակարարել են ածխածնային մանրաթել, էպոքսիդային ռետինև այլ ապրանքներ։
Նշվում է, որ սյդ ցանցերը ածխածնային մանրաթելեր, էպոքսիդային ռետին և հրթիռային օգտագործման այլ ապրանքներ են մատակարարել ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի «Ինքնաբավության ջիհադ» կազմակերպությանըայդ ապրանքներն ուղարկվել են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի «Ինքնաբավության ջիհադ» կազմակերպությանը, պաշտպանության նախարարությանը, զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությանը և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված այլ ընկերություններին։
ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը նշել է, որ այդ ցանցերի խոչընդոտման և Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների տարածմանն օգնող երկրներին պատասխանատվության ենթարկելու համար ԱՄՆ-ն կշարունակի օգտագործել ձեռքի տակ եղած լծակները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |