Քաղաքական11:03, 19 Մարտ 2024
Թուրքիան Սիրիայում և Իրաքում ավելի վճռական քայլերի է պատրաստվում դիմել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել մայրաքաղաք Անկարայում կազմակերպված ավանդական «իֆթար» (ընթրիք Ռամադանի՝ Իսլամում սուրբ ամիս համարվող ամսվա ընթացքում) ծրագրի շրջանակներում:
Էրդողանը Թուրքիայի ուժային մարմիններին հաջողություն և անվնաս ծառայություն մաղթելով, անդրադարձել է Սիրիա-Թուրքիա և Իրաք-Թուրքիա սահմաններին թուրքական զինուժի կողմից իրականացվող ռազմական գործողություններին:
«Առանց նայելու, թե ում ծրագիրն է, թույլ չենք տալու, որ մեր հարավային սահմաններից այն կողմ «Teroristan» (այսպես կոչված ահաբեկիչների երկիր) ստեղծվի: Իրաքի հետ մեր սահմանային անվտանգությունը այս ամառվանից սկսած համապարփակ ձևով երաշխավորելու ենք, իսկ Սիրիայում մեր կիսատ թողած գործն անպայման ավարտին ենք հասցնելու: Մեր նպատակն է մեր սերունդներին թողել այնպիսի Թուրքիա, որն ամբողջապես փրկված կլինի ահաբեկչության մութ ստվերից և կունենա թե՛ լուսավոր բախտ, և թե՛ լուսավոր ապագա»,-ընդգծել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Համաձայնագիրը ներառում է Լիբիայի բանակի կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |