Հասարակական14:11, 05 Մարտ 2024
Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը՝ Հայոց ցեղասպանության մասին. «Պետությունը պետք է ներողություն խնդրի»

Թուրքիայի նախկին արտգործնախարար և գլխավոր ընդդմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախկին առաջնորդ Հիքմեթ Չեթինը թուրքական «Artı Tv»-ի «Քաղաքականությունից դուրս» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Դերսիմի կոտորածին և 1915 Հայոց ցեղասպանության թեմային:
Նա անհրաժեշտ է համարել, որ Թուրքիան ներողություն խնդրի տեղի ունեցածի համար և հավելել.
«Դերսիմի դեպքերը կարող էին չլինել այդպես, ինչպես նաև 1915-ի հայերի դեպքերը: Սրանք ասելով՝ կարելի էր ներողություն խնդրել»:
Ապա նաև ընդգծել, որ եթե ժամանակին ասված լիներ՝ «Շատ տխրեցնող դեպքեր էլ են եղել», գուցե, այդ հարցն այսքան չբարդանար (նկատի է առնվել հայ-թուրքական հարաբերությունների բարդանալը):
Բացի այդ, Չեթինը հիշեցրել է, որ արտգործնախարարի պաշտոնավարման տարիներին ինքն է առաջարկել Թուրքիայի կառավարությանը թյուրքական պետությունների հետ միասին ճանաչել Հայաստանի անկախությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |