Տնտեսական17:46, 04 Մարտ 2024
Թուրքիայի և Թուրքմենստանի միջև ստորագրվել է բնական գազի հուշագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքմենստանի նախագահի Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հանդիպմանը երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք ոլորտների վերաբերող հուշագրեր։
Մասնավորապես «Բնական գազի ոլորտում համագործակցության զարգացման և փոխըմբռնման հուշագիր», «Նավթի և բնական գազի ոլորտներում համագործակցության մտադրության մասին հռչակագիր», ինչպես նաև «Թուրքմենստանի ավիաընկերությունների և Թուրքական ավիացիոն ասոցիացիայի համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր»։
Ըստ ստարագրված հուշագրերի՝ թուրքմենական բնական գազը կփոխադրվի Եվրոպա Թուրքիայի տարածքով։
Հանդիպման ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքմենստանի հետ փոխադարձ քայլերը, որոնք բոլոր ոլորտներում օգուտ կբերեն երկու երկրներին էլ, պետք է շարունակվեն և ջանքերը մեծացվեն երկու երկրների միջև առևտրի ծավալը 5 միլիարդ դոլարի հասցնելու նպատակով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի՝ սպառողական գներն աճել են նախորդ ամսվա համեմատ 1.53 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 35.41 տոկոսով։

Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարարը նշել է, որ այս ներդրումները կուժեղացնեն գյուղատնտեսական արտադրությունը, ինչպես նաև կաջակցեն պարենային ապահովությանն ու գների կայունությանը։

Այդ մասին հայնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Բաքվի էներգետիկ շաբաթվա բացման արարողության ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելուն ուղղված ջանքերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |