Ռազմական16:31, 29 Փետրվար 2024
Ադրբեջանին մատակարարված թուրքական գրոհային ԱԹՍ-ներով զորավարժություն է իրականացվել

Թուրքական իշխանամերձ TGRT Haber-ն անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանն Թուրքիայի կողմից Ադրբեջանին վաճառված AKINCI տեսակի գրոհային անօդաչու թռչող սարքերի մասին։
Ավելի վաղ Ադրբեջանում տեղի են ունեցել զորավարժություններ, որին մասնակցել են Թուրքիայի կողմից Ադրբեջանին վաճառված AKINCI տեսակի գրոհային անօդաչու թռչող սարքերը։
Ուշագրավ է, որ թուրքական աղբյուրում հրապարակված նյութում նշված է. «Ադրբեջանը զորավարժություն է անցկացրել AKINCI-ով, որը մեծապես վախեցրել է Հայաստանին»։
Հիշեցնենք, որ 20 մետր թևերի բացվածք ունեցող «Akıncı» ԱԹՍ-ն համալրված է արհեստական բանականության համակարգով, արբանյակային հաղորդակցության համակարգերով, օդ-օդ ռադարներով, խոչընդոտները հայտնաբերող ռադարներով:
ԱԹՍ-ն համալրված է նաև թուրքական արտադրության զինամթերքով՝ ռումբերով ու հրթիռներով (MAM-L, MAM-C, Cirit, L-UMTAS, Bozok, MK-81, MK-82, MK-83, KGK-MK-82, Gökdoğan, Bozdoğan, SOM-A), որոնց թվում են թևավոր և օդ-օդ հրթիռներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |