Միջազգային16:28, 28 Փետրվար 2024
Թուրքիան աշխարհի ամենամեծ դիվանագիտական ցանց ունեցող 3-րդ երկիրն է

Ավստրալիայի «Lowy» ինստիտուտը հրապարակել է «Գլոբալ դիվանագիտության ինդեքս» կոչվող զեկույցը, որն ուսումնասիրում է Ասիայի, G20-ի և «Տնտեսական համագործակցություն և զարգացում» կազմակերպության 66 երկրների տվյալները՝ բացահայտելու աշխարհի ամենակարևոր դիվանագիտական ցանցերը։
Նշվում է, որ հետազոտության համար օգտագործվել են երկրների և տարածաշրջանների պաշտոնական հաստատություններից ստացված տվյալները 2023-ի հուլիս-նոյեմբերի ամսիներին։
Ուսումնասիրությունը կատարվել է տվյալ երկրների արտասահմանյան ներկայացուցչությունների քանակի հիման վրա։ Երկրների ցանկը գլխավորում է Չինաստանը, որին հաջորդում է ԱՄՆ-ն։ Երրորդ տեղում Թուրքիան է՝ ամբողջ աշխարհում 252 դիվանագիտական ներկայացուցչությամբ։ Թուրքիային հաջորդում են Ճապոնիան, Ֆրանսիան և Ռուսաստանը։
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան 2021-ից հետո բացել է 11 օտարերկրյա ներկայացուցչություն մեծամասամբ՝ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։ Թուրքիայի դիվանագիտական ցանցի մոտավորապես 40% գտնվում է Եվրոպայում։
Հիշեցնենք, որ 2002-ին Թուրքիան ուներ 163 դիվանագիտական ներկայացուցչություն, իսկ 2024-ի տվյալներով՝ դրանց թիվը հասել է 261-ի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար և վճռական պայքարին»,-նշվել է հայտարարության մեջ»,-նշում է Թուրքիայի ԱԳՆ-ը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |