Իրավական13:54, 28 Փետրվար 2024
Թուրքիայում 1 օրում 7 կին է սպանվել իրենց ամուսինների կողմից

Փետրվարի 27-ին Թուրքիայի քաղաքներում 7 կնոջ սպանություն է տեղի ունեցել: «NTV» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը մանրամասներ է հրապարակել կանանց սպանության վերաբերյալ: Բոլոր սպանությունները կատարվել են հրազենով։
Բուրսայում տեղի ունեցած սպանության պատճառը եղել է այն, որ ամուսնալուծված կինը մերժել է ամուսնու հաշտվելու առաջարկը, ինչին էլ հաջորդել է մահացու հրազենային կրակոցը:
Սաքարիայում տեղի ունեցած սպանության զոհը բաժանման եզրին գտնվող կին է եղել: Այս դեպքում կինը տանից հեռացել է՝ բնակվելու իր հայրական տանը: Կնոջը հետապնդող ամուսինը գնացել է կնոջ բնակության վայր, հրազենով սպանել նրան, ապա վերջ տվել նաև սեփական կյանքին:
Իզմիրում, Էրզրումում, Դենիզլիում և Ստամբուլում տեղի ունեցած մյուս սպանությունները ևս եղել են ընտանեկան հարաբերություններում առկա անհարթությունների հետևանքով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |