Քաղաքական17:17, 27 Փետրվար 2024
Ռուսական բենզինի արտահանման ժամանակավոր արգելքից ամենաշատը կտուժի Թուրքիան

Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել բենզինի արտահանման վերաբերյալ Ռուսաստանի կառավարության կայացրած որոշումը։ Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է 2024 թվականի մարտի 1-ից վեց ամսով բենզինի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել՝ գարնանը և ամռանը պահանջարկի աճը փոխհատուցելու համար։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մոնղոլիայի և Ուզբեկստանի վրա։ Իսկ թուրքական լրատվամիջոցները նշում են, որ այս որոշումից ամենաշատը կտուժի Թուրքիան։
Նշվում է, որ Ռուսաստանի հում նավթի մատակարարումները Թուրքիա 2023 թվականի նոյեմբերին աճել են մինչև օրական 400.000 բարել։
Նշվում է նաև, որ առաջիկա ամիսներին ակնկալվում էր, որ դեպի Թուրքիա մատակարարումը կավելանա, մանավանդ որ ռուսական մասնավոր նավթարդյունահանող «Lukoil»-ը ադրբեջանական «SOCAR» ընկերության հետ պայմանագիր ստորագրեց «Socar»-ի թուրքական «STAR» նավթավերամշակման գործարանում օրական մինչև 200.000 բարել նավթ վերամշակելու վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |