Գիտակրթական12:22, 23 Փետրվար 2024
Թուրքիան և Լիբիան կհամագործակցեն կրթության ոլորտում

Թուրքիայի ազգային կրթության նախարար Յուսուֆ Թեքինը Թուրքիայում հանդիպել է Լիբիայի ազգային միասնության կառավարության տեխնիկական և մասնագիտական կրթության նախարար Յահլիֆ Սաիդ Էլ Սիֆավի հետ։ Հանդիպմանը կողմերը ստորագրել են «Մասնագիտական և տեխնիկական կրթության համագործակցության փոխըմբռման հուշագիր»։
Թեքինի նշմամբ, Թուրքիան Լիբիայի հետ ունի արմատական, պատմական և մշակութային կապեր և երկու երկրների ժողովուրդները դժվարին ժամանակներում մշտապես կանգնած են եղել կողք-կողքի։ Ինչպես նաև հավելել է, որ Թուրքիայի համար չափազանց կարևոր է Լիբիայի ինքնիշխանությունն, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական միանությունը։
Թուրք նախարարը մասնավորապես նշել է, որ Թուրքիան մշտապես պատրաստ է Լիբիային տրամադրել անհրաժեշտ աջակցություն և ցանկանում են զարգացնել համագործակցությունը հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում, քանի որ ազգային մակարդակում տնտեսական աճի և տևական զարգացման համար ամենաուժեղ գործիքը կրթությունն է։
Թեքինի խոսքով, վերոնշյալ փոխըմբռման հուշագիրը կլինի ամուր համագործակցության, բարեկամական հարաբերությունների ապացույցը և Թուրքիան պատրաստ է կիսվել իր փորձով այս ոլորտում՝ զարգացնելով համագործակցությունը Լիբիայի հետ։
«Այս տեքստը միայն դիվանագիտական տեքստ չի լինելու, այլ նշանակալից ներդրում է ուենենալու մեր ապագան կերտող երեխաների, երիտասարդների կրթության գործում և հավատում եմ, որ եղբայրության և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերություններն ավելի են խորանալու»,- նշել է նախարարը։
Լիբիայի նախարարն էլ իր հերթին ընդգծել է, որ Լիբիան Թուրքիայի հետ դարեր շարունակ բարեկամության և եղբայրության մեջ է և այս փոխըմբռման հուշագրի ստորգրմամբ կարող են իրականացնել հետազոտողների, տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչպես նաև նպատակ ունեն հաստատել զարգացնել մասնագիտական կրթություն տվող հաստատությունների միջև հարաբերությունները և դյուրացնել դիպլոմների համարժեքության փոխադարձ ընթացակարգերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |