Ռազմական10:43, 23 Փետրվար 2024
Թուրքիան և Բուլղարիան փոխըմբըռնման հուշագիր են ստորագրել

Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ կապ ունեցող աղբյուրների համաձայն՝ թուրքական ռազմական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերի և բուլղարացի իր գործընկերոջ՝ Թոդոր Տոգարեվի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում փաստաթուղթ է ստորագրվել:
Մասնավորապես ստորագրվել է «Թուրքիա-Բուլղարիա սահմանին անցումային ոստիկանության մասին փոխըմբըռնման հուշադիր»:
Ըստ այդմ՝ Թուրքիան անհրաժեշտության դեպքում թռիչքներ իրականացնելու համար կարող է օգտագործել Բուլղարիայի օդային տարածքը:
Անհրաժեշտությունը վերաբերում է օդային տարածքում վտանգի կանխման նպատակով հետապնդումը շարունակելուն:
Նշվում է նաև, որ նմանատիպ համաձայնագրեր կան Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ հարևան երկրների միջև, ընդ որում, թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ֆորմատով: Դաշինքի կողմից այն խրախուսվում է:
Թուրքական մամուլում ստորագրված փաստաթուղթը որակվել է ծայրահեղ կարևոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |