Գիտակրթական16:28, 22 Փետրվար 2024
Թուրքիայում շահագործման է հանձնվել քաղցկեղը բուժելու ռոբոտացված սարք

Թուրքիայում շահագործման է հանձնվել տեղական արտադրության առաջին ռոբոտացված գիրոսկոպիկ ռադիովիրաբուժական սարքը:
Թուրք պրոֆեսոր Գյոքհան Օզյիղիթը նշել է, որ սարքն օգտագործվելու է գլխի, ուղեղի քաղցկեղի և մարմնի այլ հատվածներում առկա հիվանդությունների բուժման նպատակով:
Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը՝ սարքը արդյունավետ է եղել որոշ բարօրակ ուռուցքների բուժման հարցում:
Օզյիղիթը տեղեկացրել է նաև, որ սարքի կիրառմամբ իրականացվող գործողությունների ընթացքում ընդհանուր անեսթեզիայի (նարկոզ) կարիք չի լինելու և հիվանդը բուժումը ստանալու է՝ գիտակցական վիճակում:
«Հիվանդները ոչ մի ցավ չեն զգալու: Կախված հիվանդությունից բուժումը տևելու 20 րոպեից մինչև 1 ժամ: Բուժման ավարտին հիվանդը կարողանալու է վերադառնալ իր առօրյա գործերին»,-ասել է նա:
Բացի այդ, թուրք պրոֆեսորը հայտնել է, որ ռենտգենային ճառագայթները բարձր էներգիան են պարունակում և այդպիսով մինչ ճշգրիտ հայտնաբերմամբ ուռուցքը կոչնչացվի, հնարավոր է կլինի պահպանել առողջ բջիջը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |