Ռազմական10:57, 16 Փետրվար 2024
Հրթիռային պաշտպանության համատեղ նախագիծ. Թուրքիան ստորագրել է Եվրոպական երկնքի վահան նախաձեռնությունը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաս Դենդիասը ստորագրել են «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնության մասին փաստաթուղթը»։
Թուրքիայի ՊՆ հայտարարության համաձայն՝ Բյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի շփումները շարունակվում են։
Այս կապակցությամբ ՆԱՏՕ-ում Գերմանիայի մշտականներկայացուցչությունում կայացել է «Եվրոպական երկնքի վահանի նախաձեռնությանը (ESSI) Թուրքիայի և Հունաստանի մասնակցությունը կարգավորող փաստաթղթի ստորագրման արարողությունը՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի մասնակցությամբ:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի գլխավորությամբ կազմակերպված արարողության ժամանակ փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |