Գիտակրթական17:07, 15 Փետրվար 2024
Թուրքական մամուլին բարկացրել է ֆրանսիական դասագրքերում քուրդ զինյալների մասին հիշատակումը

Թուրքական ազգայնական ուղղվածության լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2021-2022թթ ուսումնական տարվա Ֆրանսիայի աշխարհագրության և պատմության դասագիրքը, որտեղ հիշատակվում է Իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» զորաջոկատների ու Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) մասին։
Դասագրքում նշվում է, որ այդ երկու կազմակերպությունները պայքարում են տարածաշրջանում գործող մի շարք ահաբեկչական կառույցների դեմ և այդ առումով նրանց դերը կարևոր է։ Նշվում է, նաև որ քրդերը տարածաշրջանում ապրող ժողովուրդ են, որոնք չունեն պետություն։
Բացի այդ դասագրքում քննադատության են ենթարկվում Թուրքիայի զինված ուժերի ու նրանց աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների կողմից քրդական ուժերի դեմ իրականացված «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունները, որոնց հետևանքով քրդական ուժերի վերահսկողությունից դուրս է մնացել Սիրիայի հյուսիսի մի մասը։
Շեշտվում է, որ այդ ռազմական օպերացիաները Թուրքիան իրականացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «կանաչ լույսի» ներքո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |