Միջազգային16:02, 15 Փետրվար 2024
Միջազգային մամուլն անդրադարձել է Էրդողան-Սիսի հանդիպմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եգիպտոս կատարած այցի ընթացքում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են երկու երկրների միջև բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստերի կարգավորման համատեղ հռչակագիր։
Նախագահների հանդիպմումը մեծ արձագանք է գտել միջազգային մամուլում։ Մասնավորապես արաբական «Al Jazeera»-ն Էրդողանի եգիպտոսյան այցը մեկնաբանել է որպես «Նոր շրջադարձային կետ»։ «Times» պարբերականում այցի վերաբերյալ նշվել է հետևյալը՝ «Էրդողանը, ով այցելել է Կահիրե, ասել է, որ Թուրքիան կհամագործակցի Եգիպտոսի հետ Գազայի վերակառուցման հարցում»։ «Bloomberg»-ի նշմամբ՝ «Էրդողանը Կահիրե կատարած այցով վերականգնում է Եգիպտոսի հետ հարաբերությունները»։
Այցին անդրադարձել է նաև չինական «Xinhua» պարբերականը և հանդես եկել հետևյալ վերանգրով՝ «Թուրքիայի նախագահ Էրդողան մեկնել է Եգիպտոս Գազայի դեմ Իսրայելի պատերազմի ընթացքում»։
Իսկ հունական «Kathimerini» թերթն այդ այցին անդրադարձել է հետևյալ կերպ. «Մեծ քայլ երկու տարածաշրջանային ուժերի միջև կապերի վերականգնման գործում», ինչպես նաև նշվել է, որ Թուրքիան Եգիպտոսին կարող է վաճառել անօդաչու թռչող սարքեր։
Ըստ «Reuters» գործակալության էլ՝ Էրդողանը հայտնել է, որ Գազայի հարցում Թուրքիան պատրաստակամ է համագործակցել Եգիպտոսի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար և վճռական պայքարին»,-նշվել է հայտարարության մեջ»,-նշում է Թուրքիայի ԱԳՆ-ը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |