Ռազմական11:41, 08 Փետրվար 2024
Յանս Ստոլտենբերգ․ «Ուկրաինային օգնելու հարցում Թուրքիան օրինակելի է»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ Ուկրաինային սպառազինություն և զինամթերք տրամադրրելու մասին արած հայտարարության մեջ մատնացույց է արել Թուրքիային և բարձր գնահատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիայի անօդաչու թռչող սարքերը՝ «բայրաքթարները», Ուկրաինային տրամադրվել են ռուս-ուկրաինական հակամարտությունից առաջ, իսկ այժմ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար Ուկրաինայում կառուցվում է գործարան։
Ստոլտենբերգը դա օրինակ է համարել ՆԱՏՕ-ի անդամների համար, որոնք Ուկրաինային աջակցում են սպառազինության և զինամթերքի մատակարարմամբ։ Եվ դրա հետ մեկտեղ ներդրումներ են անում սեփական զենք արտադրելու կարողությունները մեծացնելու համար։
«Մենք պետք է գիտակցենք, որ Ուկրաինայի պատերազմը դժվար է, քանի որ առաջին համաշխարհայինի խրամատային պատերազմի և 21-րդ դարի անօդաչու թռչող սարքերի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրություն է։ Մենք Ուկրաինային ցուցաբերած մեր օգնությամբ աշխատում ենք ամբողջովին հաղթահարել այս դժվարությունները»,-հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |