Քաղաքական11:45, 07 Փետրվար 2024
Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են համատեղ բանկ հիմնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է առաջիկայում Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունենալիք հանդիպման մասին:
Նա նշել է, որ Պուտինի Թուրքիա այցի ընթացքում պլանավորվում են քննարկումներ գազային հաբի ստեղծման շուրջ:
«Քննարկվելու են նաև այնպիսի հարցեր, ինչպիսին է երկու երկրի միջև համատեղ բանկ հիմնելու հարցը»,-հավելել է նա:
Բացի այդ, Պեսկովն ընդգծել է, որ Թուրքիան Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է առևտրի և տնտեսության ոլորտներում:
«Այդ հարաբերությունների բոլոր մանրամասները լինելու են օրակարգում»,-ամփոփել է ռուս պաշտոնյան:
Հիշեցնենք, որ հանդիպումը նախնական տվյալներով՝ տեղի է ունենալու Անկարայում՝ փետրվարի 12-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |