Տնտեսական17:30, 05 Փետրվար 2024
Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է ավելի քան 129%

Ինֆլյացիայի (գնաճի) հարցում հետազոտություններ իրականացնող թուրքական «ENAG» ընկերությունը տվյալներ է հրապարակել 2024-ի հունվարին գրանցված գնաճի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ Թուրքիայում առկա գնաճը միայն հունվարին կազմել է 9.38 տոկոս: Հետազոտության մեջ տեղ են գտել նաև տարեկան գնաճի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ այն կազմել է 129.11 տոկոս:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալների համաձայն էլ՝ ամսական գնաճն ամենից քիչ գրանցվել է բնակարանների առուվաճառքում (3.09%), ժամանցային վայրերում, ինչպես նաև մշակույթի ոլորտում (4.70%):
Ամենից շատ թանկացել են հագուստն ու կոշկեղենը (16.42%), սնունդն ու ալկոհոլային խմիչքները (13.64%) և տարատեսակ ապրանքներն ու ծառայությունները (11.09%):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Չինաստանից, Եգիպտոսից ու Ռուսաստանից ներմուծվող պոլիէթիլենային թաղանթները վնասում են Թուրքիայի ներքին արտադրանքին։

Թուրքիայի և Իրաքի միջև 52 տարի առաջ կնքված նավթային համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2026-ի հուլիսի 27-ին:

Ըստ նախարարի՝ նպատակ կա ուժեղացնել Թուրքիայի լոգիստիկ հնարավորությունները:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Իլհամ Ալիևի դուստրերը հոլդինգի գործընկերների թվում են ու ձեռք են բերել հյուրանոցի 50% բաժնեմասը։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Նախագահները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |