Քաղաքական13:56, 05 Փետրվար 2024
Հաքան Ֆիդան․ «Եգիպտոսը ցանկանում է Թուրքիայից գնել անօդաչու թռչող սարքեր»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը թուրքական «A Haber» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք հարցերի։ Նա նշել է, որ Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման գործընթացը հիմնականում ավարտված է և դա դրական է ազդում նաև Լիբիայի հետ հարաբերությունների վրա։
Արտգործնախարարի խոսքով՝ Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում օրակարգային հարցերի շարքում է Եգիպտոսի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքեր (IHA) գնելու հարցը։
Անդրադառնալով Միջերկրական ծովում անվտանգային խնդիրներին` Ֆիդանը հատկապես կարևորել է այդ գործում Եգիպտոսի հետ համագործակցությունը։
«Եգիպտոսում մեծ թվով թուրք ներդրողներ կան, և ցանկություն ունենք ավելացնել դրանք։ Եգիպտոսը մեզ համար բարեկամության, եղբայրության և հնարավորությունների երկիր է»,-նշել է Ֆիդանը։
Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը՝ Ֆիդանը նշել է․ «Իսրայելը անվտանգություն չի փնտրում, ավելի շատ հողեր է փնտրում։ Իսրայելը ապահով կլինի, երբ դադարի ավելի շատ հող հետապնդել, ընդունի 1967 թվականի սահմանները և պաղեստինցիներին տա իրենց սեփական պետությունը»։
Ֆիդանը խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ փետրվարին Թուրքիա կատարելիք այցի մասին և նշել, որ այն ծրագրված այց է և դրա շրջանակներում հնարավորություն կլինի կրկին քննարկել որոշ հարցեր։
Ինչպես նաև հավելել է, որ հացահատիկային միջանցքի հարցը մշտապես Թուրքիայի օրակարգում է և այս այցի շրջանակներում վերոնշյալ հարցը ևս կքննարկվի և հարավի ու Աֆրիկայի որոշ երկրներին ցորենից զրկելը մարդասիրական խնդիր է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |