Քաղաքական14:10, 01 Փետրվար 2024
«Bloomberg»․ Եգիպտոսում սպասվում է Էրդողան-Սիսի հանդիպում

«Bloomberg» պարբերականի տեղեկացմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը փետրվարի 14-ին կմեկնի Եգիպտոս և կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։ Նշվում է, որ այս այցը կլինի 2013-ից ի վեր Էրդողանի Կահիրե կատարելիք առաջին այցը։
Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն Գազայում պաղեստինցիներին հումանիտար օգնություն տրամադրելու և պատերազմին վերջ տալու համար ձեռնարկվելիք քայլերը։
Նշվում է նաև, որ օրակարգային հարցերի թվում է լինելու Արևելյան Միջերկրականում համագործակցության ընդալյանումը։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև լարվածությունը սկիզբ էր առել 2013-ի ամռանը Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ին քաղաքական իշխանությունից հեռացնելու հարցում Թուրքիայի դիրքորոշման և այդ երկրի ներքին գործերին միջամտելու Անկարայի քաղաքականության պատճառով: Դրան հաջորդել էր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցումն ու դեսպանների հետկանչը։
Վերջին 11 տարվա ընդմիջումից հետո Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նոր քայլեր են ձեռնարկվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |