Քաղաքական14:55, 31 Հունվար 2024
Բրիտանիան զգուշացնում իր քաղաքացիներին չմեկնել Թուրքիա
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է Թուրքիայում գտնվող և կամ այդ երկիր մեկնել պատրաստվող իրենց քաղաքացիներին հնարավոր ահաբեկչությունների կապակցությամբ:
Նախազգուշացումը հրապարակվել է մի քանի օր առաջ Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակումից հետո։
Բացի այդ, բրիտանական կառավարությունը խորհուրդ է տալիս չմեկնել Թուրքիայի` Սիրիայի սահմանից 10 կմ հեռավորության վրա գտնվող շրջաններ։ Ըստ Լոնդոն՝ այդ շրջաններում ահաբեկչական հարձակումները «շատ հավանական են»։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Սանտա Մարիա իտալական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 47 հոգի։ Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ հարձակման համար կասկածվում են Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիները, ովքեր առնչություն ունեն «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ)-ի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օմեր Չելիքն արձագանքել է Իսրայել Կացին՝ նրան անվանելով «ցեղասպան կառույցի խոսնակ»։
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին:
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը:
Կիրիակոս Միցոտակիսը կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում երկկողմ հարաբերություններն են:
Ֆինանսական ոլորտի մասին վերլուծություններ իրականացնող ամերիկյան ընկերությունը կանխատեսումներ է արել Թուրքիայի դրամավարկային քաղաքականության և տնտեսության վերաբերյալ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |