Ռազմական16:23, 31 Հունվար 2024
Թուրքիան 1-ինն է Մերձավոր Արևելքի ամենուժեղ բանակների տասնյակում

Ամերիկյան «GlobalFirePower»-ը հրապարակել է 2024-ի Մերձավոր Արևելքի ամենաուժեղ 10 բանակների ցանկը։
Մերձավոր Արևելքի ամենաուժեղ բանակների ցանկը գլխավորում է Թուրքիան։ Նշվում է, որ Թուրքիան ունի 520․000 գործող զինծառայող և 400․000-անոց պահեսազոր, ինչպես նաև 1069 ինքնաթիռ և ուղղաթիռ ու առանձնանում է հատկապես անօդաչու թռչող սարքերի տեխնոլգիաներով։ Ընդհանուր առմամբ պատերազմին պատրաստ մարդկանց թիվը մոտ 43 մլն է։
Երկրորդ տեղում Իրանն է։ Նշվում է, որ չնայած պատժամիջոցներին՝ Իրանը ունի 600․000 զինծառայող, 551 ինքնաթիռ ու ուղղաթիռ։ Իսկ պատերազմին պատրաստ մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 50 մլն։
Երրորդ տեղում Եգիպտոսն է՝ 9 մլրդ դոլար բյուջեով, 685․000 բանակով, 238 ռազմական ինքնաթիռով, 338 ուղղաթիռով և 5000-ից ավելի տանկով և զրահապատ մեքենայով։ Եգիպտոսի նավատորմը բազկացած է 42 պարեկային նավից, 20 ռազմանավից և 8 սուզանավից։
Չորրորդ տեղում Իսրայելն է՝ 24 մլրդ դոլար բյուջեով, 526․000 զինվորով, 241 ռազմական ինքնաթիռով և 146 ուղղաթիռով, 370 տանկով և 43-ից ավելի զրահապատ մեքենայով։
Առաջին հնգյակը եզրափակում է Սաուդյան Արաբիան՝ 71 մլրդ դոլար բյուջեով, 75․000 ցամաքային բանակով, 283 ռազմական ինքնաթիռով, 262 ուղղաթիռով, մոտ 500 տանկով և 11 ռազմանավով։
Վեցերորդ տեղում Իրաքի բանակն է։ Նշվում է, որ Իրաքը ունի 5 մլրդ դոլար բյուջե, 175․000 զինվորական, 848 տանկ և 40․000-ին մոտ զրահատեխնիկա։
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բանակը 15․5 մլրդ դոլար բյուջեով և 44․000 բանակով, 99 ռազմական ինքնաթիռով և 246 ուղղաթիռով յոթերորդ տեղում է։
Ութերորդ տեղում 1․4 մլրդ դոլար բյուջեով, 130․000 զինվորով, 168 ռազմական ուղղաթիռով և 153 ուղղաթիռով Սիրիան է։
Իններորդ տեղում Կատարն է՝ 14 մլրդ դոլար բյուջեով, 42․500 բանակով, 67 ուղղաթիռով, 12 բեռնատար ինքնաթիռով և 92 ռազմական ինքնաթիռով։
Տասնյակը եզրափակում է Քուվեյթը՝ 9․5 մլրդ դոլար բյուջեով, 60․000 զինվորով, 36 ռազմական ինքնաթիռով և մոտ 400 տանկով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մարկ Ռյուտեն հարցազրույց է տվել Թուրքիայի պետական «Anadolu» լրատավական գործակալությանը, որտեղ անդրադարձել է կորանիչների ձեռքբերման հարցին։

Զորավարժությունը մեկնարկել է Արևելյան Միջերկրականում, Եգեյան, Մարմարա և Սև ծովերում։

Թուրքիայի ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը բարելավել է «HÜJRET»-ի հզորությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետագա դերն ու կարգավիճակը կարող են զարգանալ 3 սցենարով։
Ի պատասխան Պակիստանին ցուցաբերած ակնհայտ աջակցության՝ հնդիկները բոյկոտ են սկսել Թուրքիայի դեմ:
Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածծաշրջանում։
Թուրքիայի նախագահը մայիսի 13-ին սոցցանցում կատարած գրառմամբ պատասխանել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի կողմից իրեն ուղղված շնորհակալական խոսքերին:
Թուրքական մամուլը Հնդկաստանի այդ քայլը կապում է Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին Թուրքիայի կողմից Պակիստանին տրվող աջակցության հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |