Ռազմական14:57, 30 Հունվար 2024
Թուրքիայի ներքին գործերի նախարար. «2023-ին սպանվել է 923 ահաբեկիչ»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցհաշվում արած գրառմամբ տվյալներ է հայտնել 2023-ին իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ իրականացված ռազմագործողությունների վերաբերյալ:
Ըստ այդմ՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է 923 քուրդ զինյալ, որոնցից 64-ը եղել է ղեկավար շրջանակից: Ձերբակալվել 7.716 կասկածյալ, որոնցից 1555-ը կալանավորվել են:
Ընդհանուր առմամբ կասեցվել է 163 հարձակում, որոնցից միայն 124-ը եղել է հրթիռային: Ռազմագործողությունների մասշտաբներն ընդգրկել են 3.911 քաղաք և 19.682 բնակավայր:
Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական համայնքի դեմ իրականացվել է 6.775 գործողություն, իսկ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ 1500:
Հիշյալ գործողությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 17.000, իսկ կալանավորվել ավելի քան 3000 մարդ:
Գրառման մեջ թուրք նախարարը նշել է նաև, որ իրենց կողմից ահաբեկչական ճանաչվող խմբավորումների դեմ պայքարը շարունակվելու է մինչև վերջին ահաբեկչի չեզոքացումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |