• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Հունիս, 2025
Երկուշաբթի 04:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:04, 30 Հունվար 2024

Ռուսաստանը Թուրքիային հիշեցրել է, որ թուրքական զորքը պիտի դուրս գա Սիրիայից

Ռուսաստանը Թուրքիային հիշեցրել է, որ թուրքական զորքը պիտի դուրս գա Սիրիայից

Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը  ռուսական TASS լրատվամիջողի հետ զրույցում խոսել է թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև  Սիրիայի տարածքում  օտարերկրյա զինված ուժերի ներկայության մասին։

Մասնավորապես,  ռուս պաշտոնյան անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի ու վերջիններիս կողմից աջակցություն վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների փաստացի օկուպացման տակ գտնվող տարածքներին։ Ինչպես հայտնի է դրանք փաստացի թուրքական օկուպացման տակ են հայտնվել  պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական խմբավորումների դեմ իրականացված մի քանի խոշոր ռազմական գործողություններից հետո։

«Անցած տարեվերջից սկսած՝ աշնանը, այս գործընթացը որոշ չափով կանգ է առել, առաջին հերթին այն պատճառով, որ սիրիական կողմը անհրաժեշտ է համարել թուրքական կողմից երաշխիքներ ստանալ, որ ռազմական կոնտինգենտը, որն այժմ անօրինական կերպով գտնվում է Սիրիայում, հեռանկարում  դուրս կբերվի»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Անկարան այժմ չի համաձայնում զորքերը դուրս բերել Սիրիայից, բայց Լավրենտևի դիտարկմամբ, մասնավորապես նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  նշել էր, որ իրենք մտադիր չեն մնալ Սիրիայի տարածքում և վաղ թե ուշ, երբ կստեղծվեն որոշակի համապատասխան պայմաններ, թուրքական զորախումբը  դուրս կբերվի։

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցը Ռուսաստանի Դաշնության առաջնահերություններից է։

Լավրենտևը նաև նշել է, որ անցյած տարի ակտիվ քայլեր են իրականացվել այդ ուղղությամբ

«Սկզբում կար եռակողմ ձևաչափն է , հետո  քառակողմ ձևաչափ։  Հանդիպումներ անցկացվեցին պաշտպանության և արտաքին գործերի նախարարների միջև, հետո հանդիպումներ եղան  արտգործ նախարարների և փոխնախարարների մակարդակով»,- հավելել է նա։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
13:52, 13 հուն
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
12:27, 13 հուն
Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»
10:22, 13 հուն
Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}