Տնտեսական11:18, 29 Հունվար 2024
Իրանը և Թուրքիան մտադիր են զարգացնել ազատ առևտրային գոտին

Իրան-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ադել Նաժաֆզադեհի տարածած հայտարարության համաձայն՝ երկրները մտադիր են զարգացնել Իրանի Խոյ քաղաքում առկա ազատ առևտրային գոտին:
Նշվում է, որ դրա շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Անկարայում:
«Թուրքիա-Իրան համատեղ ազատ առևտրային գոտում կատարվելիք մեծ ներդրումները կարող են ճանապարհ հարթել սահմանամերձ շրջանների և երկրի տնտեսության բարգավաճման ու ապրանքաշրջանառության աճի համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ռայիսին Թուրքիա էր մեկնել հունվարի 23-ին, որտեղ բացի Էրդողանի հետ հանդիպելուց մասնակցել էր «Իրան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի» 8-րդ նիստին և Իրան-Թուրքիա գործարար համաժողովին:
Երկու երկի ղեկավարները ստորագրել էին տարբեր ոլորտներին առնչվող համագործակցության 10 պայմանագիր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |